Եվրատեսիլի մասնակցին այսուհետ ընտրելու է ՀՀՀ գեղարվեստական խորհուրդը19 հունիսի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներին այսուհետ ընտրելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը: Այդ մասին հունիսի 19-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքով, 2011 թվականից սկսած հայ հանդիսատեսը կընտրի ոչ թե կատարողին, այլ երգը, որով նա կմասնակցի երգի մրցույթին: Խոսելով 2010թ. Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասի ելույթի մասին` նա ընդգծել է. «Չնայած, որ Եվա Ռիվասը Հայաստանի համար լավագույն տեղը չի զբաղեցրել, նրա ելույթը շատ լավն էր»: Նա նշել է նաև հաղթողի ընտրության ժամանակ ժյուրիի կարծիքի գործոնը` ասելով. «Եթե «Եվրատեսիլի» հաղթողը որոշվեր հանդիսատեսի քվեարկությամբ, ապա Հայաստանը եթե ոչ առաջին, ապա լավագույն տեղերից մեկը կզբաղեցներ»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |