ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԿՄԵԿՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը հոկտեմբերի 8-12-ը կայցելի Հունաստան, որտեղ կքննարկի 2002 թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այցի ընթացքում Միքայել Հարությունյանն իր հույն գործընկերոջ հետ կքննարկի նա- ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Առաջին հերթին խոսքը գնում է հայկական խաղաղարար գումարտակի կազմավորման գործում աջակցության, ինչպես նա- հունական ռազմական ակադեմիաներում հայ զինծառայողների անվճար ուսուցման մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---