Հայաստանի առաջին ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Մարմարիկի խոշորագույն ջրամբարի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ, կավարտվեն մինչև ընթացիկ տարվա վերջ: Այդ մասին հունիսի 21-ին կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: «Արդյունքում մենք կունենանք խորհրդային ժամանակներից ի վեր խոշորագույն ջրամբարը, որը մեզ 22-23 մլն խորանարդ մետր ծավալով լրացուցիչ ջրով կապահովի: Դա նաև այլընտրանք է Սևանա լճի համար, ինչը թույլ կտա համակարգն ապահովել լրացուցիչ ջրով»,- ասել է նա:

Բացի դրանից, կոմիտեի նախագահի կարծիքով, ջրամբարը ռեկրեացիոն նշանակություն ունի, ինչպես նաև մեծ ազդեցություն ունի ջրհեղեղներից պաշտպանության գործում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---