Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները21 հունիսի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի տնտեսության կայունացման միտումները շարունակվեն նույն տեմպերով, ապա Հայաստանի պետբյուջեի 2010 թվականի մուտքերը լրջորեն կգերակատարվեն, մամլո ասուլիսում լրագրողներն է ասել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Միակ բավականին վատ ցուցանիշը երկրի տնտեսության մեջ դա գնաճն է: Իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մինչ տարեվերջ մենք ունենանք այն ցուցանիշը, որը նախատեսված է բյուջեով»,-ասել է նա` հավելելով, որ գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները ևս անդրադառնում են երկրի բյուջեի վրա: Ըստ պատգամավորի, Հայաստանի պետբյուջեի մուտքերը 2010 թվականին գերազանցում են մինչճգնաժամային 2008 թվականի ցուցանիշները: Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010 թվականի հունվար-մայիսին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալն ավելացել է 8,8 տոկոսով 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-մայիսին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,6 տոկոս: Բյուջեով նախատեսված տնտեսական աճը 1,2 տոկոս է, իսկ գնաճը կազմում է 4±1,5 տոկոս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |