Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանան![]() 21 հունիսի 2010 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 21-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանն առավել ակտիվ կիրականացնի Եվրոպական հարևանության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներն ու միջոցառումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես`Ադրբեջանի վերջին սադրիչ գործողություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի նման գործողությունները, ինչպես նաև` Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Պիտեր Սեմնեբին ևս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ և նշել, որ դա պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանա: Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձևին` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այն բանաձևերը կամ հայտարարությունները, որոնք միակողմանի են և հիմնված չեն լիակատար տեղեկատվության վրա, ստվեր են գցում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցեր, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |