Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման սպառնալիքը բխում է բացառապես Ադրբեջանից

Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման սպառնալիքը բխում է բացառապես Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ղեկավարությունը նման սադրանքներով և քարոզչական գործողություններով վերջին տարիներին նպատակ է հետապնդում ներշնչել միջազգային հանրությանն այն միտքը, որ ղարաբաղյան հակամարտությունը բոլորովին սառեցված չէ` ռազմական փուլ անցնելու դեպքում պատասխանատվույթուն չկրելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԼՂՀ Հանրային խորհրդի արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով նախագահ Մասիս Մաիլյանը:

«Ակնհայտ է, որ ներկայումս Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման սպառնալիքը բխում է բացառապես Ադրբեջանից, և բացասական զարգացումների դեպքում հենց ադրբեջանական իշխանությունները պետք է կրեն իրենց քաղաքականության բոլոր աղետալի հետևանքների ողջ պատասխանատվությունը ինչպես միջազգային հանրության, այնպես էլ սեփական ժողովրդի առջև»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, Մաիլյանը գտնում է, որ Ադրբեջանի զինված սադրանքները կկասեցվեն միայն այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն միջազգային ճանաչում ստանա և դառնա անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության օրինական մասը: «Այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատեն ինչպես ԼՂՀ-ի ու Հայաստանի պաշտոնական իշխանությունները, այնպես էլ սփյուռքի լոբբիստական կազմակերպությունները: Հատկանշական է, որ այս միջադեպից հետո Հայաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ու վստահ, որ կհասնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է մի կողմ դնեն «մադրիդյան սկզբունքներն» ու զբաղվեն ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից հրաժարվելու մասին փաստաթղթի նախապատրաստմամբ: Բացի այդ, ԵԱՀԿ-ն ուղղակի պարտավոր է նախաձեռնել այս միջադեպի միջազգային քննությունը: Դա նաև կանխարգելիչ միջոց կլինի հրադադարի նման կոպիտ խախտումներից հետագայում խուսափելու համար»,-ասել է Մասիս Մաիլյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---