Մի գիշերվա ընթացքում Ադրբեջանը 284 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը21 հունիսի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շփման գոտու Ֆիզուլու ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տարածված լուրը, այն է` իբր ղարաբաղյան ստորաբաժանումները հարձակում են գործել Աշաղը Աբդուռահմանլու գյուղի շրջանում տեղակայված իրենց դիրքերի վրա, որի արդյունքում զոհվել է մեկ ադրբեջանցի զինվոր, լրիվությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը գտնում է, որ պաշտոնական Բաքուն կատարվածի իրական պատճառը պետք է փնտրի իր բանակում տիրող բարոյահոգեբանական գերլարված վիճակի մեջ, որը հատկապես իրեն զգացնել է տալիս սույն թվականի հունիսի 18-ին շփման գոտու Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած զինված առճակատումից հետո: Չի բացառվում, որ Աշաղը Աբդուռահմանլուի մերձակայքում ադրբեջանցի զինվորի կորուստը պայմանավորված լինի հենց այդ գերլարված իրավիճակով: Ինչ վերաբերում է շփման գոտու տվյալ հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության փաստին, ապա ՊԲ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի խախտման բազում դեպքեր են արձանագրվել ոչ միայն Ֆիզուլու, այլև առաջնային գծի ողջ երկարությամբ: Այդ ընթացքում, միայն ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 անգամ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո սահմանահատվածի բոլոր ուղղություններում հակառակորդը լռել է: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |