ԵԱՀԿ ՄԽ. Ռազմական ուժի կիրառումը կարող է դիտարկվել որպես խաղաղ գորխընթացի ձախողման փորձ22 հունիսի 2010 - 09:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ըստ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկատվության ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում հունիսի լույս 19-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել: Հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) լուրջ մտահոգություն են հայտնում հակամարտության գոտում ուժի կիրառման և անիմաստ զոհերի կապակցությամբ: Նման միջադեպերը խախտում են 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը, դրանք անընդունելի են և հակասում են կողմերի ուժի կիրառումից և ուժի կրրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու հավաստիացումներին: Հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո: «Ռազմական ուժի կիրառումը, հատկապես այժմ, կարող է դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացի տապալման փորձ: ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում կողմերին զսպվածություն դրսևորել իրենց գործողություններում և հրապարակային հայտարարություններում, պատրաստել երկու երկրների հասարակություններին եթե ոչ պատերազմի, ապա խաղաղության: Միջնորդները հաստատում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, պատերազմը չի կարող խնդիրների լուծման միջոց լինել` կոչ անելով կողմերին համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ և այնպիսի քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խոչընդոտել իրավիճակի դիտարկմանը հակամարտության գոտում»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |