Խոշոր հարկատուների ներմուծման ծավալներն այս տարվա ապրիլ ամսին աճել են 33.1 տոկոսով22 հունիսի 2010 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ: Խոշոր հարկտուների կողմից ներմուծման ծավալներն այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 33.1 տոկոսով և կազմել շուրջ 60.0 մլրդ դրամ: Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից, որոնցից խոշորագույն տաս ընկերությունների («Երևանի ջերմաէլեկտրակայան», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Օրանժ Արմենիա», «Ֆլեշ», «Սիթի պետրոլ գրուպ», «Միկմետալ», «Ալեքս Գրիգ», «Միկա Քորփորեյշն», «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ») կողմից ներմուծման ծավալները 2010թ.-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ աճել է 11.3 մլրդ. դրամով: Այս ցուցանիշի աճն ուղիղ համեմատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 23.9 տոկոսով և կազմել 10.6 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |