Հայաստանում աշխատավարձը 2010-ի հունվար-մայիսին կազմել է 103 549 դրամ21 հունիսի 2010 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2009-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 6,5 տոկոսով` կազմելով 103 549 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ մայիսին ապրիլի համեմատ աշխատավարձի մակարդակը կրճատվել է 0.5 տոկոսով: Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել է 4.3 տոկոսով` կազմելով 84 199 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 8.4 տոկոսով` կազմելով 131 323 դրամ Միաժամանակ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-մայիսին 2009-ի նույն շրջանի համեմատ աճել է 1.2 տոկոսով` կազմելով 84 900 մարդ: Միաժամանակ, մայիսին ապրիլի համեմատ գործազուրկների թիվն ավելացել է 0.4 տոկոսով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |