Եղեգնաձորցի ուսանողներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ22 հունիսի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, իր հարկի տակ ընդունել է երիտասարդ բուհականների հերթական խմբին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցել են բջջային կապի հիմունքներին նվիրված դասընթացի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հյուրընկալված ուսանողների հերթական խումբը հնարավորություն ունեցավ առավել հստակ պատկերացում կազմել ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մասին: «Շարժական կապի ընձեռած հնարավորություններից առաջին անգամ օգտվող մարդկությունը պատկերացում անգամ չէր կարող կազմել, թե ինչ ծառայություն կարող է ապահովել այդ կապի վերջին սերունդը 89 տարի հետո: Դուք ականատեսն եք օրեցօր մեծացող այն պահանջարկի, որն արձանագրվում է ինֆորմացիոն տեղեկատվություն ստանալու հարցում: Զարգացում ապահովելու լավագույն ճանապարհը հաջողված փորձի ուսումնասիրության արդյունքում իրականացված քայլերն են: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար կարևոր է ՏՏ ոլորտում մեր երկրի հեղինակությունը: Գործունեության սկզբից մենք առաջնորդվել ենք այդ հաջողությունը երաշխավորելու սկզբունքով և պատրաստակամ ենք` մեր փորձը ձեզ հետ կիսելու հարցում»,-ուսանողներին ասաց Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը` Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |