ՀՄԵԿ-ն պատրաստ է ձեռնամուխ լինել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման գործին22 հունիսի 2010 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով վերջին ժամանակներում ղարաբաղյան հակամարտության շփման գծում զինադադարի` Ադրբեջանի կողմից հաճախացած խախտման դեպքերը, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը (ՀՄԵԿ), խիստ դատապարտելով հակամարտությունը սադրանքների ճանապարհով առավել բորբոքելու ցանկացած փորձ, հայտարարում է, որ իր անդամների ողջ ներուժով կանգնած է ՀՀ Զինված ուժերի կողքին և, անհրաժեշտության դեպքում, նրանց հետ ձեռնամուխ կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման գործին: Երեկ կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն` անդամ տասնյակ հազարավոր երիտասարդների անունից ցավակցական նամակներ է հղել հունիսի 18-ին Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած ներխուժման արդյունքում զոհված հայ զինծառայողների ընտանիքներին: Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Լինելով քաղաքականապես անկախ` կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունն է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Մինչ օրս կենտրոնն անց է կացրել մոտ 120 զանազան միջոցառումներ, ասվու է կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |