Էդուարդ Ղազարյան. Հայաստանում գիտությամբ ցանկանում է զբաղվել երիտասարդների մի փոքր մասը միայն

Էդուարդ Ղազարյան. Հայաստանում գիտությամբ ցանկանում է զբաղվել երիտասարդների մի փոքր մասը միայն

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի երիտասարդության գծով կոմիտեի հերթական նիստը: Նիստին մասնկցում էր ՀՀ կրթության ու գիտության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Նիստի մասնակիցները Հանրային խորհրդի երիտասարդության գծով կոմիտեի նախագահ Հռիփսիմե Մարգարյանի ղեկավարությամբ պատրաստել էին ժամանակակից հայ երիտասարդության խնդիրներին վերաբերող հարցերի ու առաջարկների ցանկը: Ուսանողները նախկին նախարարի հետ քննարկեցին կրթաթոշակները չեղյալ հայտարարելու, բուհերում պետպատվերով տեղերի կրճատման, բանակի խնդիրն ու նրա ազդեցությունը մեր հանրության կրթական մակարդակի վրա:

«Այսօր շատ սուր է կանգնած մեր կյանքում գիտության դերի հարցը: Եթե նախկինում ոսումն ու գիտությունը կուռք էին և բոլորն էին ձգտում դրան, ապա այժմ Հայաստանում գիտությամբ է ցանկանում զբաղվել երիտասարդների մի փոքր մասը միայն, որոնք էլ առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնում են արտասահման»,-ասել է Ղազարյանը:

Նիստի մասնակիցներն ընդգծել են, որ կոմիտեի գործունեությունն ուղղված է այդ թվում նաև գիտության հանդեպ երիտասարդության հետաքրքրության բարձրացմանը, ինչը հետագայում կհանգեցնի գիտության և ընդհանուր առմամբ ուսման զարգացմանը: Նրանք կարծիքներ են փոխանակել նաև, որոնք, ըստ Հռիփսիմե Մարգարյանի, «ապագայում կլինեն Հանրային խորհրդի մշակած առաջարկությունների փաթեթի հիմքում»:

«Նման հանդիպումները բավականին արդյունավետ են և ես հուսով եմ, որ այդ հանդիպումները շարունակական կլինեն»,-ասել է Էդուարդ Ղազարյանը նիստի ավարտին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---