Երևանում քննարկել են միջուկային մաքսանենգությանն առնչվող հարցեր

Երևանում քննարկել են միջուկային մաքսանենգությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հունիսի 22-ին կազմակերպվել է «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման և պահպանման կանխարգելման սցենարներ» թեմայով ՀՀ-ԱՄՆ նախապատրաստական աշխատաժողովը:

Աշխատաժողովին մասնակցում էին ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման» ծրագրի մասնագետներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև` ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Երկուստեք նշվեց խնդրո առարկայի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցության շարունակականության անհրաժեշտության մասին, ներկայացվեցին առաջարկներ առաջիկայում կայանալիք միջուկային մաքսանենգության ոլորտում գործնական սցենարների կիրառմամբ սեմինարի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---