Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2010 թվականին կարող է կազմել 20 մլրդ դրամ23 հունիսի 2010 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով 2010 թվականին Հայաստանի բանկային համակարգի շահույթը կարող է կազմել 20 մլրդ դրամ, ինչը մի փոքր զիջում է 2008-ի ցուցանիշին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ բանկային համակարգն արդեն 8 մլրդ դրամի շահույթ է ապահովել, ընդ որում, Հայաստանի բանկային համակարգի վերահսկվող շահույթը 2009-ին կազմել է 8,4 մլրդ դրամ: Վահե Վարդանյանը նշել է, որ այս պահի դրությամբ շուկայի զարգացմանը խանգարում է դոլարիզացիան: «Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է պայքարրը դոլարիզացիայի դեմ, և մենք քայլեր ենք ձեռնարկում այն ապադոլարիզացնելու ուղղությամբ»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |