Դեսպան Գագիկ Ղալաչյանը հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահին23 հունիսի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Ալբանիայի Հանրապետության նախագահ Բամիր Թոփիին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ: Հայաստանի դեսպանը նույն օրը հանդիպումներ ունեցավ Ալբանիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Իլիր Մետայի, Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆաթոս Բեջայի, պաշտոնատար այլ անձանց հետ: Իլիր Մետայի հետ հանդիպմանը դեսպանը կարեւորեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների մեխանիզմի գործարկումը, ինչը հնարավորություն կտա նախանշել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ձեռնամուխ լինել իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը: Ալբանիայի արտգործնախարարն ընդունեց նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից իրեն ուղղված` Հայաստան այցելելու հրավերը: Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ զրույցում կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկեցին բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները: Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ նախագահը Ալբանիայի խորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան` կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել այցն իրականացնելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |