Հայ-արգենտինական տնտեսական համագործակցությունը նոր թափ է ստանում23 հունիսի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ Ողջունելով դեսպանին` վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի շուրջ։ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Արգենտինայի ժողովրդին Արգենտինյան Հանրապետության անկախության 200-ամյակի առթիվ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։ Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ Մասնավորապես վարչապետը կարևորել է հայ-արգենտինական գործարար համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն կտա ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են հայ-արգենտինական դարավոր բարեկամական հարաբերություններին։ Արգենտինայի դեսպանը բարձր է գնահատել արգենտինահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |