Սևանա լճի ափամերձ տարածքներում գազատարները կվերատեղադրվեն23 հունիսի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց ջրածածկվող եւ ողողման գոտիներից գազատարների վերատեղադրման նպատակով նախատեսվում է 2010-11 թվականներին կառուցել շուրջ 8 կմ գազատար, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ընկերության մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի առաջանցիկ բարձրացումը լուծում պահանջող խնդիրներ է առաջացրել ափամերձ տարածքներում առկա կոմունիկացիաների շահագործման համար։Այդ նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի և կապի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը և անհրաժեշտ միջոցառումների ծավալները։ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009-2031թթ. ծրագրի շրջանակներում, անհրաժեշտություն է առաջացել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի վերատեղադրման աշխատանքներ իրականացնել Սևանա լճի ջրածածկվող եւ ողողման տարածքներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |