Հայ-իրանական հարաբերություններում արձանագրվել են մի շարք բաց թողնված հնարավորություններ![]() 24 հունիսի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Վերջին տասնամյակում հայ-իրանական հարաբերություններում արձանագրվել են մի շարք կորցված հնարավորություններ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը: Այդ շարքում նա նշեց շուրջ երկու տասնամյակ չլուծվող Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման, Հայաստանի համար կենսական և ռազմավարական, խնդիրը: Ըստ նրա, այդ երկաթուղու առկայությունը Հայաստանին հումքային կցորդ և սպասարկող կարգավիճակ ունեցող երկրից աստիճանաբար կվերածի արդյունաբերական համալիրներ ստեղծող տարածաշրջանային կենտրոնի: Բացթողումների շարքում Տիգրան Խզմալյանը նշեց նաև այն փաստը, որ մինչ օրս չի շահագործվում հայ-իրանական գազամուղը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումը: Ըստ նրա, Իրանը շահավետ գործարք էր առաջարկում Հայաստանին, որի դեպքում Իրանը վարկավորելու էր 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ու շահագործումը, իսկ վարկը մարվելու էր Իրանին տրամադրվող էլեկտրական հոսանքի տեսքով, ինչի արդյունքում կառույցը կմնար ՀՀ սեփականույթունը: Սակայն ՀՀ իշխանությունները գերադասեցին, կամ նրանց պարտադրվեց կայանը փոխանցել Ռուսաստանին: Խզմալյանը նշեց նաև, որ տարիներ շարունակ ձգձգվում է Մեղրիում համատեղ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի շինարարությունը: «ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն դիմակայել օտարերկրյա քաղաքական և տնտեսական ճնշումներին, ստորադասելով ՀՀ շահերը օտար պետությունների շահերին`հանուն իրենց իշխող խմբավորման անձնական շահերի: Տիգրան Խզմալյանը բաց թողնված հնարավորությունների շարքին դասեց նաև այն, որ վերջերս Իրանի կառավարությունը հանդես էր եկել աննախադեպ նախաձեռնությամբ` գյուղտեխնիկա ուղարկելով Լեռնային Ղարաբաղ և առաջարկելով հանդիպում կազմակերպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա համագործակցության նպատակով: «ԼՂՀ պաշտոնյաներն առ այսօր չեն արձագանքել այդ նախաձեռնության քաղաքական մասը կազմող առաջարկին»,-ասաց է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամը: Ըստ նրա, արտաքին քաղաքականության ոլորոտում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են նաև Թուրքիայի տարածաշրջանում նոր դերակատարություն ստանձելը զսպելու գործում: «Հայ-իրանական հարաբերությունները հատկապես կարևորվում են Իրանի շուրջ սեղմվող միջազգային պատժամիջոցների և ռազմական հարձակումների սպառնալիքի համատեքստում: ՀՀ-ն ունի եզակի հնարավորություն և պարտավորություն չմիանալու հակաիրանական այդ ճակատին և պահպանելու ու զարգացնելու կոմունիկացիոն, էներգետիկ ու տեխնոլոգիական կապերն Իրանի հետ: Մեր այդ իրավունքը հիմնվում է համաշխարհային հանրության լուռ համաձայնության պայմաններում տասնամյակներով Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման իրողության վրա, որը չի թողնում մեզ քաղաքական ու տնտեսական այլընտրանք»,-ասել է Տիգրան Խզմալյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |