ՀՀ ԿԲ. Հայաստանի նման ոչ բավարար զարգացած շուկայում դժվար է վերահսկել և օգտագործել դրամական փոխանցումները

ՀՀ ԿԲ. Հայաստանի նման ոչ բավարար զարգացած շուկայում դժվար է վերահսկել և օգտագործել դրամական փոխանցումները

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի հետազոտությունների համաձայն, եկամուտների բաշխման և աղքատության տեսակետից, տնային տնտեսությունների 60 տոկոսը, որոնք դրամական փոխանցումներ են ստանում, վերաբերվում են եկամուտների միջին և բարձր մակարդակով խմբերին, իսկ 40 տոկոսը կազմում են աղքատ և շատ աղքատ տնային տնտեսությունները: Այդ մասին միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի տնտեսական ու սոցիալական ազդեցության հարցերով միջազգային համաժողովում ասվում է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանի զեկույցում:

Ակնհայտ է, որ դրամական փոխանցումներն ազդում են ամեն ինչի վրա. իրական փոխարժեքի, քանի որ տրանսֆերտների 1 տոկոսով ավելանալը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է 0.2 տոկոսով իրական փոխարժեքի բարձրացման, այստեղից էլ արտահանումը և ներկրումն ազդում են սպառման և ներդրումների վրա առաջարկի և պահանջարկի հետ միասին:

Դրամական փոխանցումներն ազդել են տնտեսական աճի վրա և համարվում են իրական փոխարժեքի բարձրացման շարժիչ ուժը վերջին հետճգնաժամային տարիներին: Միաժամանակ, դրամական փոխանցումների նվազումը չպետք է հանգեցնի մակրոտնտեսական «հանկարծակի ընդհատման»: Այնպիսի ոչ բավարար զարգացած շուկայում, ինչպիսին Հայաստանն է, դրամական փոխանցումները դժվար է վերահսկել և օգտագործել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---