EuFoA. Հարկավոր է խուսափել վրացական պատերազմի կրկնությունից Ղարաբաղում

EuFoA. Հարկավոր է խուսափել վրացական պատերազմի կրկնությունից Ղարաբաղում

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ն Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպը վտանգավոր է և ռիսկային և հավանաբար նախաձեռնվել է ադրբեջանական կողմից: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեկի հայտարարության մեջ: «Կարծես թե նախագահ Իլահմ Ալիևը հուսախաբ էր եղել Սանկտ Պետերբուրգի բանակցություններից և ցանկանում էր հստակ ազդակ ուղղել առ այն, որ նա լուրջ է տրամադրված` պատերազմ սպառնալով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Քեմբեկի, ԵՄ-ն չպետք է և չի կարող ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ գործընթացում: Սակայն, միևնույն ժամանակ նա գտնում է, որ քանի դեռ իրավիճակը լարված է մնում, հարկավոր է մտածել նաև նոր մոտեցումների մասին, որոնք թույլ կտան խուսափել 2008թ. վրացական պատերազմի կրկնությունից: «Հարկավոր է պնդել, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, նշանառուները դուրս բերվեն և դիտորդներ տեղակայվեն հակամարտության երկու կողմերում: Սպասելու ժամանակ չկա»,-ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 18-ին տեղի ժամանակով 23:30-ին Արցախի տարածքի Չայլու գյուղի մոտ հարձակման է դիմել ադրբեջանական դիվերսիոն խումբը: Խմբին հաջողվել է հասնել Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան հատված:

ԼՂՀ ԶՈւ զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է դիրքապահների կողմից: Մերձավոր ձեռնամարտ է սկսվել, արդյունքում խմբի առաջխաղացումը կասեցվել է: Դեպքի վայրում թողնելով մեկ դիակ և սպառազինություն, թշնամին նահանջել է: Հայկական կողմից 4 հոգի սպանվել է, ևս 4-ը` վիրավորվել են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---