Տիգրան Սարգսյան. Գեղարքունիքի մարզի գլխավոր խնդիրը գործազրկությունն է![]() 24 հունիսի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական ավելի վատ ցուցանիշներ են, և աղքատության խնդիրը այստեղ ավելի արդիական է, իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի ունեցած ՀՀ կառավարության արտագնա նիստում: Բացի դրանից, սոցհարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների և բնակչության համար առաջնայինը գործազրկության խնդիրն է, և նրանք այն կարևորում են մարզային մակարդակով, համայնքների և ընտանիքների մակարդակով։ Մարզային խնդիրներից երկրորդ տեղում բնակիչները կարևորում են ճանապարհների, առաջին հերթին` միջհամայնքային ճանապարհների վիճակը և գտնում են, որ դա սոցիալական, տնտեսական զարգացման կարևոր խոչընդոտներից է։ «Մարզի առանձնահատկությունն այն է, որ ընտանիքների 28%-ն ունի արտագնա աշխատողներ, և այդ ցուցանիշով մարզը մի քանի անգամ գերազանցում է մնացած մարզերին»,- ասել է վարչապետը: Բացի դրանից, մարզի բնակիչները կարևորում են Սևանա լճի խնդիրը. այն չորրորդն է հիմնախնդիրների շարքում։ Մարզի բնակչությանը առավել մտահոգող երկու ոլորտներից, որտեղ տեսնում են լուրջ անելիքներ և ամենաթերզարգացածն են համարում, առաջինն առողջապահությունն է, երկրորդը` մշակույթը։ Մարզի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բնակիչները կարևորում են մշակույթի զարգացումը, ինչպես նաև, ի տարբերություն այլ մարզերի, ավելի մեծ ուշադրություն են դարձնում կրթությանը և կրթական համակարգին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |