Օրանժ Արմենիան ծրագրում է 3G+ ցանցերի անցումային արագությունը հասցնել 14.4 Մբ/վրկ-ի![]() 24 հունիսի 2010 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիան հայտարարեց իր գերարդիական 3G+ ցանցի հզորացման ծավալուն աշխատանքների մասին, որի շնորհիվ շեշտակիորեն բարձրացվել է բաժանորդներին մատուցվող ինտերնետ ծառայությունների որակը: Հունիսի 24-ին մամլո ասուլիսում Orange խմբի Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Օլաֆ Սուանտին ասաց, որ ցանցն այժմ նախապատրաստվում է ինտերնետի նոր հեղափոխության` նոր մոդեմների մեկնարկի համար, որոնք համատեղելի են մինչև 14.4 Մբ/վրկ առավելագույն արագություն ապահովող HSPA տեխնոլոգիաների հետ: Այդ նպատակով իրականացվող ցանցի վերազինումն իրականացվում է Orange-ի ամբողջ ծածկույթում` Հայաստանի բոլոր մարզերում: Այս նոր առաջարկը շուկայում կլինի արդեն այս ամռանը: «Մենք հիացած ենք Հայաստանում Orange-ի արձանագրած առաջընթացով: Սա ոչ միայն մեր ընկերության, այլ նաև Հայաստանի առաջընթացն է, քանի որ շարժական ծառայությունների այն աննախադեպ բարձր որակի չափանիշները և նորարարությունը, որին ականատես եղանք այսօր այստեղ, ապահովում են Հայաստանի առաջատար դիրքեր ոչ միայն այս տարածաշրջանում, այլ անգամ, կարող եմ ասել, համաշխարհային մակարդակով: Օրանժ Արմենիան մեր խմբի համար նորարարությունների դարբնոց է, որի` անգամ այս կարճ ժամանակահատվածում կուտակած փորձը կարող է հաջողությամբ կիրառվել անգամ ավանդապես գերզարգացած շուկաներում», ասաց խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |