Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 9-րդ համագումարը տեղի կունենա Հայաստանում

Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 9-րդ համագումարը տեղի կունենա Հայաստանում

PanARMENIAN.Net - 2010թ. հունիսի 10-ից 11-ը Իսպանիայում տեղի ունեցավ Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 8-րդ համագումարը, որին մասնակցում էին Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ալժիրի, Բելգիայի, Եգիպտոսի, Անդորայի, Ռումինիայի և այլ երկրների թվով 38 պատվիրակներ: Համագումարին մասնակցում էր նաև հայաստանի պատվիրակությունը` ՀԴԱՖ նախագահ Հայկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Համագումարի պատվիրակների քվեարկության արդյունքում միաձայն որոշվեց Հայաստանի դոմինոյի ազգային ֆեդերացիային շնորհել Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի անդամի կարգավիճակ:

Համագումարին մասնակցող եվրոպական երկրների դոմինոյի ֆեդերացիաների կողմից որոշվեց նաև ստեղծել Դոմինոյի եվրոպական ասոցացիա, որը զբաղվելու է եվրոպական երկրներում դոմինոյի տարածման և զարգացման հարցերով: Ասոցիացիայի նախագահ ընտրվեց Իսպանիան ներկայացնող Մանուել Մորենոն:

Համագումարում քննարկվեց նաև Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 9-րդ համագումարի անցկացման վայրի վերաբերյալ հարցը: Պատվիրակները միաձայն որոշեցին Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 9-րդ համագումարը անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, հաղորդում է Հայաստանի Դոմինոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---