Հայաստանի ԱԳՆ ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության 2010-2015թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի ԱԳՆ ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության 2010-2015թթ. գործողությունների ծրագիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի միջև 2010-2015թթ. Հայաստանում իրականացվող գործողությունների ծրագիրը»:

Գործողությունների ծրագիրը նախանշում է ՀՀ Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջիկա վեց տարիների համագործակցության ուղղությունները, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների և կանանց իրավիճակի բարելավմանը և երեխաների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Փաստաթղթով նախատեսվում է բարեփոխումների իրականացում երեխաների սոցիալական ապահովության, նրանց իրավունքների պաշտպանության, հատուկ կրթության որակի բարձրացման, անապահով ընտանիքներին և երեխաներին առավել արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման և մի շարք այլ ոլորտներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---