Մեկնարկեց «Արի տուն» ծրագիրը Սփյուռքում ապրող երիտասարդների համար![]() 25 հունիսի 2010 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկեց համահայկակական «Արի տուն» ծրագիրը, որին մասնակցում են 13-20 տարեկան մոտ հարյուր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում նրանք կապրեն իրենց հյուրընկալող ընտանիքներում եւ կունենան բավական հագեցած ծրագիր: Հայաստանի սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող այս մեծամասշտաբ ծրագիրն արդեն երկրորդ տարին է անցկացվում: Նախարար Հրանուշ Հակոբյանը նկատում է, որ այս տարի էապես մեծացել է մասնակից երիտասարդների քանակն ու աշխարհագրությունը: Բացի այդ, ծրագրի շնորհիվ սերտացել են նաեւ սփյուռքի ներսում առկա կապերը: Ամենամեծ պատվիրակությունները Վրաստանից ու Կանադայից են: «Ուզում եմ, որ այսօրվանից «հիվանդանաք» Հայաստան կոչվող վիրուսով, եւ այլեւս «չբուժվեք»,- մասնակիցներին կեսկատակ դիմում է Հրանուշ Հակոբյանը: Տիկին Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր այն հյուրընկալ ընտանիքներին, ովքեր համաձայնել են մեծ սիրով իրենց հարկի տակ ընդունել մասնակից երիտասարդներին: «Համոզված եմ, որ ձեռք եք բերելու մի երկրորդ ընտանիք, որի հետ կապվելու եք ու կարոտելու` բաժանումից հետո»,- նշում է նախարարը: Խաչատուր Աբովյանի անունը կրող թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանն առաջին անգամն է մասնակցում այս ձեռնարկին: Երկարամյա մանկավարժը հուզված է. «Ես երկու տղա եմ ընդունելու իմ տանը. նրանց իմ զավակներն են համարում, որոնց հետ այսօր արդեն հասցրել ենք զբոսնել Երեւանում»: Սառա Կարապետը Երեւան է եկել Սիրիայի Դամասկոս քաղաքից: Ճիշտ է` նա առաջին անգամը չէ հայրենիքում, բայց ուրախ է, որ այս անգամ «տուն» գալու նպատակը հենց այս ծրագիրն է: Ի դեպ, երիտասարդներից շատերը ծրագրի հանդիսավոր բացմանը եկել էին իրենց ճամպրուկներով, եւ միայն միջոցառման ավարտից հետո պիտի հյուրընկալվեին իրենց «ժամանակավոր ընտանիքներում»: Վաղ առավոտից ծրագրի մասնակիցները կսկսեն երկշաբաթյա ծրագիրը: Այս օրերի ընթացքում նրանք կլինեն Երեւանի ու մարզերի գեղատեսիլ վայրերում, կայցելեն թանգարաններ, հուշարձաններ (Զվարթնոց, Խոր Վիրապ, Օշական, Գառնի, Գեղարդ, Սեւան, Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր եւ այլն), նաեւ` կզվարճանան: Ծրագրի ընթացքում նախատեսված են նաեւ հայրենագիտության եւ հայկական պարի դասընթացներ, որոնք կանցկացվեն մայրաքաղաքի դպրոցներում: Ի դեպ, նախարարության գործընկերների ցանկում պատասխանատու դեր է ստանձնել նաեւ Երեւանի քաղաքապետարանը, հատկապես` կրթության վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |