ԿՈՎԿԱՍԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՍԱՏԱՐԵԼ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը Վաշինգթոնում հայտարարել է, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները իրենց աջակցությունն են հայտնել գլոբալ ահաբեկչության դեմ պայքարին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի են հայտնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում, դեսպան Ջոնսը հայտարարել է, որ այս կամ այն պետության կոնկրետ գործողությունները հակաահաբեկչական կոալիցիայի անդամների եւ այդ երկրների իշխանությունների քննարկումների առարկա են:

Հինգշաբթի ՀՀ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել էր, որ ի պատասխան ամերիկյան կողմի դիմումին, պաշտոնական Երեւանը տրամադրել է օդային միջանցք, որից ԱՄՆ-ը արդեն օգտվել են: Գաբրիելյանը հրաժարվել է խոսել գործողության մանրամասների մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---