ՀԲ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը պետկառավարման համակարգի արդիականացման գործում25 հունիսի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` մասնակցելու Համաշխարհային բանկի կազմակերպած միգրացիայի և դրամական փոխանցումների խնդիրների թեմաներով համաժողովին։ Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի եռամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան համատեղ, արդյունավետ աշխատանքի համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքը և հետագա անելիքները։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և ճգնաժամի հետևանքով առաջացած հիմնական մարտահրավերները` մասնավորապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման և հավասար մրցակցային պայմանների ապահովման անհրաժեշտությունը և այդ ուղղություներով ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Կողմերն առաջնահերթ կարևորել են պետական կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես, հարկային և մաքսային բարեփոխումների իրականացումը։ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեն վերահաստատել է Համաշխարհային բանկի` բարեփոխումների իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |