Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան արարողություն կկատարվի հունիսի 18-ի միջադեպի արդյունքում զոհված 4 հայ զինվորների համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան արարողություն կկատարվի հունիսի 18-ի միջադեպի արդյունքում զոհված 4 հայ զինվորների համար

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն` հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված միջադեպի` ադրբեջանական դիվերսիոն հարձակման արդյունքում զոհված չորս հայ զինվորների համար:

Բոլոր ցանկացողները կարող են գալ և իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենիքի պաշտպանության համար քաջաբար զոհված զինվորների համար, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---