Գարեգին Երկրորդն ընդունել է Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությանը25 հունիսի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը` Նորին Սրբությունը նկատեց, որ նախարարի այցը լավագույն վկայությունն է այն ջերմ հարաբերությունների, որ առկա են երկու ժողովուրդների և երկրների միջև: Հայոց Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց Ավստրիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար` նշելով, որ հայ համայնքի առկայությունը կարևոր խթան է փոխհարաբերությունների զարգացման ճանապարհին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական Եկեղեցու վիճակին խորհրդային տարիներին և Հայաստանի անկախացման շրջանին, ինչպես նաև ներկայիս գործունեությանը կրթական և սոցիալական ոլորտներում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |