Հուլիսի 16-19-ը Երևանում կանցկացվի Նելսոն Ստեփանյանի անվան Սամբոյի պատանեկան միջազգային հուշամրցաշար

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-19-ը Երևանում կանցկացվի Սամբոյի պատանեկան միջազգային մրցաշար, որը կրելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը: Հուշամրցաշարը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին և անցկացվելու է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Ռուսաստանի «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Արդեն մրցաշարին մասնակցելու հայտեր են ներկայացրել ԼՂՀ-ն, Վրաստանը, Հունաստանը, ՌԴ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը: Օրերս սպասվում են նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, ՌԴ այլ երկրամասերի, ինչպես նաև` Ուկրաինայի և Բելոռուսի թիմերի մասնակցությունը հաստատող տեղեկություններ:

Հուշամրցաշարն անց է կացվելու ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---