Հայաստանում աղքատության մակարդակը դրամական փոխանցումների բացակայության դեպքում կարող է հասնել 31 տոկոսի

PanARMENIAN.Net - Հայաստանում աղքատության մակարդակը դրամական փոխանցումների բացակայության դեպքում կարող է 23.5 տոկոսից հասնել 31 տոկոսի, կարծում է Զարգացման և հետազոտությունների տնտեսական զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Թորոսյանը: Նրա խոսքերով, ուսումնասիրությունները բացահայտել են դրամական փոխանցումների հետ կապված մի շարք խնդիրներ:

Նրա խոսքերով, Հայաստանում ներդրումային նախագծեր չկան, որոնք ուղղված են միգրանտների կարիքներին, ընդ որում, դրամական փոխանցումները 2.5 անգամ գերազանցում են ուղղակի ներդրումների ծավալները, ինչը երկար ժամանակով հանգեցնում է լուրջ խնդիրների: Թորոսյանն ավելացրեց, որ դրամական փոխանցումների հոսքը չի վերահսկվում և անկանխատեսելի է:

«Դրամական փոխանցումների քաղաքականության գերակա ուղղությունը համարվում են ազգային և տնտեսական անվտանգության խնդիրները, ֆինանսական միջնորդության զարգացումը և ծառայությունների մատչելիության ապահովումը, համայքների զարգացումը և փորձի, մշակույթի և տեխնոլոգիաների ներմուծումը փոքր բիզնեսի զարգացման համար»,- ասել է կենտրոնի տնօրենը Երևանում միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի տնտեսական ու սոցիալական ազդեցության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---