907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԸ

PanARMENIAN.Net - Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը պետք է քննարկեր Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու մասին հարցը: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ վարչակազմին անմիջական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ վերջինս չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ադրբեջանական ու թուրքական լոբբիստների հետ ակտիվորեն համագործակցող սենատոր Սեմ Բրաունբեկի նախաձեռնությամբ հարցի քննարկումը երեկվա փոխարեն կկայանա երեքշաբթի օրը` հոկտեմբերի 2-ին: Ամերիկայի Հայդատի հանձնախումբը դիմել է հայազգի ընտրողներին` Սենատում իրենց ներկայացուցիչներին դիմելու եւ 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարման կասեցումը պահանջելու կոչով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---