Մեծ Բրիտանիան խրախուսում է հայ-թուրքական գործընթացի շարունակությունը28 հունիսի 2010 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Մենք հասկանում ենք, որ հիասթափություն կա այս գործընթացից, բայց հավատացած ենք, որ դրա շարունակությունը բխում է ինչպես երկու երկրների` Հայաստանի ու Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերից: Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որ գրանցվեց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և գտնում ենք, որ չպետք է անտեսել արդեն իսկ ձեռք բերվածն այս հարցում»,-ասել է դեսպանը: Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից ցեղասպանության ճանաչման մասին` Չ.Լոնսդեյլը նշեց, որ սա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկման հարց է, իսկ կառավարության դիրքորոշումն անփոփոխ է: «Մենք ցավում ենք 20 դարի սկզբին հայ ժողովրդի կրած տառապանքների համար: Այն ժամանակվա Բրիտանիայի կառավարությունը խստագույնս դատապարտել է այդ վայրագությունները, բայց չմոռանալով զոհվածների հիշատակը, անհրաժեշտ է շարունակել հայ-թուրքական երկխոսությունն»,- ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |