Մեծ Բրիտանիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կրառումից![]() 28 հունիսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ցավում է հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպի հետևանքով զոհերի համար և գտնում է, որ ուժի կիրառումը և նման միջադեպերն անընդունելի են: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Երկու կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից: Տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ շեշտում է բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը հասնելու կարևորությունը: Մենք հուսով ենք, որ նման միջադեպեր այլևս չեն լինի և խրախուսում ենք երկու կողմերին ակտիվացնել ջանքերը վերջնական և երկարատև լուծման հասնելու համար»,-ասաց դիվանագետը: Նա հավելեց, որ վերջին միջադեպն անհանգստության տեղիք է տալիս, սակայն Մեծ Բրիտանիան կարծում է, որ իրավիճակը հեռու է պատերազմի վերսկսումից: Մեծ Բրիտանիան ՄԽ ձևաչափի փոփոխության կողմնակից չէ: Լոնսդեյլը նաև նշեց, որ Մեծ Բրիտանիան ողջունում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |