Ֆրանտիշեկ Միկլոշկոն առավել ակտիվ կներկայացնի Արցախի Հանրապետության անցյալը և ներկան Եվրոպայում28 հունիսի 2010 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային Խորհուրդը (ԱԽ) բողոքի նամակ է ստացել Ադրբեջանի Միլի մեջլիսից` Սլովակիայի ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի Արցախ կատարած դիտորտական առաքելության դեմ: Այս մասին ասվում է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի 12 քաղաքական կուսակցությունների կողմից ստորագրված նամակն ուղղված է ԱԽ-ի նախագահ Պավոլ Պաշկային: Նամակում խիստ բողոք է հայտնված առանց Ադրբեջանի համաձայնության «այդ երկրի տարածք հանդիսացող և միջազգային ճանաչում չունեցող Արցախյան Հանրապետություն» մուտք գործելու ու ԼՂՀ-ի խորհրդարանի ընրություններին մասնակցելու դեմ: Ինչպես հայտնեցին Սլովակիայի ԱԽ-ից, այս նամակն անպատասխան է մնացել, քանի որ արդեն հայտարարված էր, որ ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ազատ է դիտորտական առաքելություններին մասնակցելու իր ընդունած որոշման հարցում, և Սլովակիայի ԱԽ-ն հարկ չի համարում այդ հարցի շուրջ որևէ այլ կարծիք հայտնելու: Ինքը` Ֆրանտիշեկ Միկլոշկոն, մեզ հայտնեց, որ ի պատասխան այդ բողոքների ինքը պատրաստվում է Եվրոպայում առավել ակտիվ ներկայացնել Արցախի Հանրապետության անցյալը և ներկան: Նա արդեն մեծաքանակ արձագանքներ է ստացել «Տիժդեն» շաբաթաթերթում իր հրապարակած «Ավետյաց Երկիր» հոդվածի շուրջ: Ընթերցողները, որոնց թվում շատ հայտնի քաղաքական գործիչներ, շատ զարմացած են, որ մինչ օրս ծանոթ չեն եղել Արցախի հիմնախնդրին, նրա ներկային և առավել ևս նրա հնարավոր ապագային: Պարոն Միկլոշկոն ստացել է բազմաթիվ դիմում-խնդրանքներ այդ հարցերն առավել լայն ներկայացնելու և մեկնաբանելու, ինչը և նա պատրաստվում է կատարել մոտակա ամիսներին, ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |