Չարլզ Լոնսդեյլ. Մեծ Բրիտանիան կշարունակի կառուցողական համագործակցությունը Հայաստանի հետ![]() 28 հունիսի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Նոր կառավարության ձևավորումը Մեծ Բրիտանիայում չի հանգեցնի մեծ փոփոխությունների Հարավային Կովկասի հանդեպ նրա քաղաքականության մեջ: Մեծ Բրիտանիան սատարում է տարածաշրջանի կայուն և բարեկեցիկ զարգացմանը և կշարունակի Հայաստանի հետ կառուցողական համագործակցությունն առանց որևէ փոփոխության: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Չնայած որ Մեծ Բրիտանիան անմիջականորեն չի ներգրավված ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացներում, այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ամրապնդման ուղղությամբ»,-ասաց դեսպանը: Ըստ նրա, Մեծ Բրիտանիայի շահերից է բխում լավ հարաբերությունների պահպանումը տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի հետ: Դիվանագետը նշեց, որ հնարավոր չէ անտեսել էներգետիկ կարևորություն ներկայացնող հարցերն Ադրբեջանի հետ հարաբերություններում, բայց, միևնույն ժամանակ հայտարարեց, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները ևս կարևոր տեղ են զբաղեցնում տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում: Անդրադառնալով հայ-բրիտանական հարաբերություններին` դեսպանը նշեց առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը`տեղեկացնելով, որ վերջերս ստեղծվել է հայ-բրիտանական բիզնես-խորհուրդ, որը կխրախուսի համագործակցությունն այս ոլորտում: Մեծ Բրիտանիան սատարում է նաև ԵՄ արևելյան գործընկերություն ծրագրին և Հայաստանը պետք է ինքը որոշի, թե ինչպես և ինչ արագությամբ պետք է զարգանան իր հարաբերություններն ԵՄ-ի հետ, ասել է դեսպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |