ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ27 սեպտեմբերի 2001 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր կաթողիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը կատարեց պատարագի արարողություն Սուրբ էջմիածնի եկեղեցում: Հռոմի Պապը դիմացկունության եւ խաղաղասիրության կոչեց բոլորին եւ ներողություն խնդրեց իր պատմության ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից թույլ տրված սխալների համար: Հովհաննես Պողոս Երկրորդը գոհունակությամբ նշեց, որ հայ կաթողիկոսներիի շնորհիվ Հռոմի կաթողիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ երբեք հակամարտություններ չեն առաջացել եւ հույս հայտնեց ապագայում ավելի խոր համագործակցել: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, Հռոմի Պապի քարոզը լսելու համար Էջմիածին էին եկել հազարավոր հավատացիալներ Հայաստանի բոլոր շրջաններից,Վրաստանից եւ Արեւելյան Եվրոպայից: Այսօր Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի նաեւ Խոր Վիրապ վանք, որտեղ մեկուսացված է եղել Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սեպտեմբերի 27-ի երեկոյան Հռոմի պապը Հայաստանից կվերադառնա Վատիկան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |