Ստեփան Սաֆարյան. Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին28 հունիսի 2010 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Իհարկե, միջազգային հանրությունը երբեք օբյեկտիվ վերաբերմունք չի ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության հանդեպ, ինչը միշտ մտավախություններ է առաջ բերել: Սակայն Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նրանք, համբերատար վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հանդեպ, հայկական կողմին ստիպում են շարունակել բանակցությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով, նախագահների վերոնշյալ դիրքորոշումը մեծ ռիսկ է պարունակում բանակցային գործընթացի համար առհասարակ: «Ադրբեջանը մի կողմից «մատը պահում է ձգանի վրա», իսկ մյուս կողմից, իբր, պատրաստակամություն է հայտնում շարունակելու բանակցային գործընթացը»,- ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին Կանադայում ընթացող G8 գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք`ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներս հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների հիման վրա վերջնական համաձայնագրի մշակման հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ հստակ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլայում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք պարունակում են Լեռնային Ղարաբաղին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը` անվտանգության ու ինքնավարության երաշխիքով և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարզ կլինի ավելի ուշ` բնակչության կամքի արտահայտման ճանապարհով: Փախստականներն ու ներքին տեղահանվածները պետք է միջազգային երաշխիքների պայմանով` ներառյալ խաղաղապահ գործողությունները, վերադառնան մշտական բնակության վայրեր: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |