Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է երեք հայկական ձեռնարկությունների վարկանիշերը![]() 28 հունիսի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է երեք հայկական ձեռնակրությունների վարկանիշերը: Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, վերավարկանշվել են «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն, «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ն: «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ին շնորհվել է «Բ» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է « Գ+» շնորհված 04.03.2009թ., որը նվազեցվել էր միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվության բացակայության պատճառով: ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն` շնորհելով «Բ-» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+»` շնորհված 09.06.2009թ., որը նվազեցվել էր միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվության բացակայության պատճառով: ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին` շնորհելով «Բ -» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Բ», որը շնորհվել էր 30.04.2009թ.: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |