Լրացել է Մարտակերտի ազատագրման 17 տարին![]() 28 հունիսի 2010 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում նահատակված մարտակերտցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և հանդիսավոր նիստում պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների ու բարերարների: Նախագահ Սահակյանը իր խոսքում նշել է, որ Մարտակերտի ազատագրումը կարևոր հաղթանակ էր ինչպես Արցախի, այնպես էլ հայ ժողովրդի համար: Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտ շրջկենտրոնում «Արզի Գրուպ» ոչ ալկոհոլային խմիչքների գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը կարևորել է սննդաարդյունաբերական գործարանների նշանակությունը տեղական ներուժի օգտագործման տեսանկյունից` այն համարելով տնտեսական զարգացման հեռանկարային ուղղություն, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |