Հայաստանը մասնակցում է Black Sea CBC առաջին նիստին28 հունիսի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Բաթումիում ընթանում է Եվրամիության Սևծովյան ավազանի Երկրների սահմանակցային համագործակցության ծրագրի (Black Sea CBC) կառավարող կոմիտեների առաջին նիստը: Նիստի նախաձեռնողն ու կազմակերպիչը եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներ ինտեգրման գծով Վրաստանի պետնախարարի աշխատակազմն է` Աջարիայի կառավարության աջակցությամբ: Սահմանակցային համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպական Հարևանության քաղաքականության շրջանակներում և նպատակ ունի տարածաշրջանային նախագծերի իրականացման ճանապարհով աջակցել Սևծովյան տարածաշրջանում համագործակցության զարգացմանը: Ծրագիրը նախատեսում է աջակցություն տեղական ներկայացուցչություններին, քաղաքապետարաններին, ոչ կառավարական սեկտորին և ընդգրկում է այնպիսի առաջնայնություններ, ինչպիսիք են տուրիզմի զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում, էներգետիկան և տրանսպորտը: Ծրագիրը միավորում է Սևծովյան ավազանի 10 երկրներին` Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Ուկրաինա, Թուրքիա, Մոլդովա, Ռուսաստան և Ադրբեջան: Նիստի ընթացքում նախատեսվում է որոշել ընտրության ընթացակարգերն ու իրականացնել առաջիկա նախագծերն ու 2010-2011թթ. գործողությունների ծրագիրը, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |