ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ27 սեպտեմբերի 2001 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ է ազատության պաշտպանության մասին արձանագրության 907-րդ ուղղման վերացմանը, որն ընդունվել է ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից: Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի մամլո-քարտուղար Վահե Գաբրիելյանը, մեկնաբանելով որոշ ամերիկյան սենատորների նախաձեռնությունը: Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանը պայմանավորել է ամերիկացիներին հակաահաբեկչական գործողություններում աջակցության ցուցաբերումը, 907-րդ ուղղման վերացմամբ, որն արգելում է վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Հայաստանի ղեկավարի մամլո-քարտուղարը հիշեցրել է, որ նախագահ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել, առաջարկելով օգտագործել Հայաստանի համեստ հնարավորություններն, միասնական հակաահաբեկչական ճակատ ստեղծելու համար: Նա նշել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությունները մշտական կապի մեջ են գտնվում, եւ Երեւանը պատրաստ է քննարկել այդ հարցի վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկությունները: Այնինչ, պատասխանելով հայ խորհրդարանականների հարցերին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանություններն այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից ոչ մի պաշտոնական հարցում չեն ստացել:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |