Սևանի հոգևոր դպրանոցում բացվել է ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակ28 հունիսի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Վազգեն Առաջինի անունը կրող Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում կայացել է ռուսաց լեզվի կատարելագործման սենյակի հանդիսավոր բացումը, որը ստեղծվել է բարեգործ Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Բացման արարողությանը ներկաներին ողջունել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի աբեղա Գևորգ Սարոյանը: Նա նշել է. «Ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակի բացման գաղափարը պատկանում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանին, որն արդեն 2 տարի հարստացնում է մեր հոգևոր դպրանոցի գրադարանը աստվածաբանական գրականությամբ և մեր ուսանողներին ապահովում է ռուսաց լեզվի լավագույն դասագրքերով: Սենյակի ստեղծումը նպատակ է հետապնդում հոգևոր- կրթական մակարդակում ամրապնդել և զարգացնել Սբ. Ալեքսանդր Նևսկու անվան Սանկտ Պետերբուրգի ուղղափառ ակադեմիայի և Վազգեն 1-ինի անվան Սևանի հոգևոր դպրանոցի միջև հարաբերությունները»: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Սանկտ Պետերբուրգի ուղղափառ հոգևոր դպրանոցի և ակադեմիայի եպիսկոպոս Ամվրոսի Գատչինսկին, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և ուրիշներ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |