ԼՂՀ ՊԲ-ն ի զորու է ազատագրել իր տարածքները և հասնել միչև Կուր գետ29 հունիսի 2010 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա կարծիքով, G8 գագաթնաժողովում արված հայտարարությունում կան դրական տարրեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, ինչը նշանակում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Այնտեղ կետեր կան Հայաստանի հետ պարտադիր ցամաքային հաղորդակցության և Ղարաբաղի բնակչության միջազգային երաշխիքների մասին: Բայց ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ղարաբաղյան կարգավորումը վերջին փուլում է: Այն ուղղակի նոր փուլ է անցել: Վերջին փուլը կլինի այն ժամաանկ, երբ ԼՂՀ կդառնա բանակցային գործընթացի լիիրավ մասնակիցը»,- ասել է Շարմազանովը: Նա նաև նշել է, որ հայտարարությունը հարցեր է առաջացնում կարգավորման քայլերի հերթականության մասին: «Մեր կարծիքով, սկզբից պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հետո` մնացածը: Հայաստանը ոչինչ չի բռնազավթել, Ադրբեջանն է գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքները` Շահումյանի շրջանը, Գետաշենը և Մարտունաշենը: Սկզբից պետք է վերադարձնել մեր հողերը, որոշել կարգավիճակը, և հետո միայն խոսել զիջումների մասին»,- ասել է ՀՀԿ քարտուղարը: Ինչ վերաբերվում է հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպին, Շարմազանովը հայտարարել է, որ եթե միջազգային կառույցները համապատասխան գնահատական չտան Ադրբեջանի գործողություններին և Բաքվին պատասխանատվության չենթարկեն, ապա ԼՂՀ ՊԲ-ն ի զորու կլինի ոչ միայն կասեցնել դիվերսիաները, այլ նաև ազատագրել իր տարածքներն ընդհուպ մինչև Կուր գետ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |