Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը ոչ մի գործ չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ29 հունիսի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Էրդողանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերաբերյալ G8 շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ նման է հետևյալ հայկական ասացվածքին. «մենք թուրքերին պատուհանից ենք շպրտում, նրանք դռնից են մտնում, դռնից ենք շպրտում` պատուհանից են մտնում»: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը ոչ մի գործ չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: «Թուրքիայի վարչապետի մյուս հայտարարությունը, թե իբր, 2005թ. Էրդողանը առաջարկել էր Ռոբերտ Քոչարյանին ստեղծել Հայոց ցեղասպանության փաստն ոսումնասիրող պատմաբանների հանձնաժողով, և հայկական կողմը չի պատասխանել այդ առաջարկին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Դեռևս այն ժամանակ հայկական կողմը նշել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն միջկառավարական մակարդակով»,-ասել է Շարմազանովը: Ըստ նրա, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մենք նշում ենք, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող դառնալ քննարկման առարկա և հայկական կողմը ամեն ինչ անելու է ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |