ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԴԺՈՀՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարուցել է պաշտոնական Անկարայի խիստ դժգոհությունը: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուզ» թերթը, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե «Հռոմի Պապը չպետք է նենգափոխի Թուրքիայի պատմությունը` հայերին սիրաշահելու նպատակով»: Պապի Հայաստան կատարած այցի շուրջ Վատիկանի եւ Անկարայի դիվանագիտական շրջանակներում ծագած իրարանցման առնչությամբ Հովհաննես Պողոս Երկրորդը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերին, որում հավաստիացրել է վերջինիս, որ անհանգստանալու պատճառ չկա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---