«ԱրմենՏել» ընկերությունը կգործարկի նոր հետվճարային «էքսկլյուզիվ +» սակագնային փաթեթը30 հունիսի 2010 - 12:09 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ 2010թ-ի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց համար կգործարկվի նոր հետվճարային «էքսկլյուզիվ +» սակագնային փաթեթը: «Նոր սակագնային փաթեթը մշակվել է մեր հաճախորդների արձագանքների հիման վրա: Ինչպես «Քեզ համար էքսկլյուզիվ» կանխավճարային սակագնային փաթեթում, այս դեպքում նույնպես Beeline ցանցի ներսում, Հայաստանի և ԼՂՀ -ի այլ բջջային օպերատորների և ֆիքսված ցանցի հեռախոսահամարներին կատարված զանգերի համար գործում են ցածր գներ: Համոզված ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն մեր նոր առաջարկը, որը առավել օպտիմալ տարբերակ է հետվճարային սակագնային փաթեթների մեջ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «էքսկլյուզիվ +» սակագնային փաթեթի միացման արժեքը 1000 դրամ է, իսկ ամսական բաժանորդավճարը` 990 դրամ: Beeline ցանցի ներսում ելքային զանգի 1 րոպեի արժեքը 19 դրամ է, իսկ Հայաստանի և ԼՂՀ-ի մնացած ուղղություններ` 29.99 դրամ: Beeline ցանցի ներսում SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ այլ օպերատորների, այդ թվում միջազգային օպերատորների ցանցի հեռախոսահամարին ուղարկված մեկ հաղարդագրությունը 20 դրամ: «էքսկլյուզիվ +» սակագնային փաթեթի բաժանորդները կարող են միացնել մեկ «Սիրելի համար»: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |