Իրինա Կոտլյարովա. 2010-ը կլինի Բուլղարիայի տարածքում Հայաստանի առաջխաղացման տարի

Իրինա Կոտլյարովա. 2010-ը կլինի Բուլղարիայի տարածքում Հայաստանի առաջխաղացման տարի

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Երևանում կայացել է Բուլղարիայի «Առաջին խորհրդատվական-ներդրումային ընկերության» («ՊՌՎԱ») ներկայացուցչության բացման արարողությունը: «2010-ը կլինի Բուլղարիայի տարածքում Հայաստանի առաջխաղացման տարի, որտեղ մեծ սփյուռք է ապրում»,- ասել է «ՊՌՎԱ» նախագահ Իրինա Կոտլյարովան:

Հայաստանում Բուլղարիայի դեսպան Թոդոր Ստակովն ընկերությանը «բարի ճանապարհ» մաղթեց և նշեց, որ բուլղարական առաջին ներկայացուցչության բացումը կուղորդվի երկկողմանի հարաբերությունների ակտիվացմամբ:

Հուլիսի 1-ից ընկերությունը հայտարարում է «Բաց դռների օր», որի շրջանակներում տեղի կունենա համաժողով «Առաջին խորհրդատվական-ներդրումային ընկերության դերը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման մեջ» թեմայով:

Բուլղարիայի Առաջին խորհրդատվական ներդրումային ընկերությունը դինամիկ և ակտիվ զարգացող ընկերություն է ոչ միայն Բուլղարիայի խորհրդատվա-ներդրումային շուկայում, այլև`Ռուսաստանի Դաշնությունում: Ետևում թողնելով բավականին լուրջ մրցակիցների` ընկերությունը բուռն գործունեություն ծավալեց նոր շուկաներ գրավելու և իր ծառայությունների ոլորտը ընդլայնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության ռազմավարությունը հիմնված է ոչ միայն խիստ գործարարական սկզբունքների վրա, մեծ ուշադրություն է հատկացվում նաև բարի դրացիական հարաբերությունների ձեռք բերմանը, անհրաժեշտ էր կանգ առնել այնպիսի երկրի շուկայի վրա, որը ամենից ավելի էր համապատասխանում այդ չափանիշներին: Այնուհետև ընկերությունը սկսեց ակտիվորեն զբաղվել ներդրումա-խորհրդատվական շուկայի լուրջ մարքեթինգային հետազոտություններով և հանգեց եզրակացության, որ Բուլղարիան և Հայաստանը ունեն ընդհանուր գործարար դաշտ ստեղծելու և փոխշահավետ համագործակցելու իրական հեռանկարներ, ինչը իհարկե կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---