Քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել30 հունիսի 2010 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը, որը տեղի է ունեցել Ալեքսանդրուպոլիսում (Հունաստան), 8 մեդալ է նվաճել: Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս 10 մարզիկներով, որոնցից երեքը նվաճել են ոսկե, երկուսը` արծաթե, երեքը` բրոնզե մեդալներ: 2010-ի աշխարհի չեմպիոններ են դարձել Գեղամ Մկրտչյանը (65 ք/կ), Գարիկ Ծատուրյանը (70 ք/կ) և Միսաք Ասլանյանը (75 ք/կ), արծաթե մեդալներ են նվաճել Ռաֆայել Հակոբյանը(40 ք/կ) և Հայկ Խաչատրյանը(55 ք/կ), բրոնզե մեդալներ` Արսեն Աբգարյանը (40 ք/կ),Սուրիկ Խաջոյանը և Լևոն Սարգսյանը (երկուսն էլ 55 ք/կ): Այս տարի հայ քիքբռնցքամարտիկները հուլիսի 17-18-ը կմասնակցեն Հայաստանի առաջնությանը, այնուհետև` Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա հոկտեմբերին Անապայում (Ռուսաստան): «Սեպտեմբերին Ադրբեջանում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, որին մենք կմասնակցենք, եթե ապահովվի մեր անվտանգությունը»,-ասել է Հայրապետյանը: Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան մտադիր է 2011-ին Հայաստանում անցկացնել Աշխարհի գավաթի խաղարկությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |